«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Զինյալները թույլ չեն տալիս տարհանել Հալեպի բնակիչներին

Զինյալները թույլ չեն տալիս տարհանել Հալեպի բնակիչներին
10.12.2016 | 00:19

Սիրիական ընդդիմադիր խմբավորումները խոչընդոտում են խաղաղ բնակչությանը Հալեպի արևելյան շրջանից տարհանելուն՝ հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը: Նրա խոսքով, որոշ խմբավորումներ կրակ են բացում փախչող քաղաքացիների ուղղությամբ:

Քոլվիլը ասել է, որ Հալեպի հարյուրավոր բնակիչներ անհետ կորել են քաղաքի՝ կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող արևմտյան շրջան անցնելուց հետո: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերատեսչությունում մտավախություն ունեն, որ նրանք ձերբակալվել կամ խոշտանգումների են ենթարկվել:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ